September 30

Ընձյուղի կառուցվածքը, նշանակությունը։  Ցողուն, տերև

Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:

Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

makro-leto-zelenoe-stebel.jpg

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

45.png

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Բարդու բողբոջները բնորոշվում են կպչուն խեժով, սուր ծայրով, հաճելի հոտով: Ուռենու բողբոջները ծածկված են միայն մեկ, թասակաձև թեփուկով: Բռնչենու բողբոջները թեփուկներ չունեն: Արոսենու բողբոջները ծածկված են յուրահատուկ խավով: Սև հաղարջենու բողբոջներն օժտված են անուշահոտությամբ: Թանթրվենու բողբոջները, հակառակը, ունեն տհաճ հոտ: Լաստենու բողբոջներն ունեն կատվիկներ ու փոքր կոներ:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:

Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Alternanthera_philoxeroides_NRCS-1.jpg

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

fotosynteesi_shutterstock_158144060.jpg

Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևակոթունից և տերևաթիթեղից: Տերևակոթունը տերևաթիթեղը ամրացնում է ցողունին: Տերևաթիթեղները տարբեր են ձևով, չափով, գունավորմամբ:

depositphotos_2633635-stock-illustration-colorful-autumn-leaves-collection.jpg

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Առաջադրանքներ`

1. Ի՞նչ է կոչվում ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով։
ա) Տերև
բ) Ընձյուղ բ
գ) Աճման կոն
դ) Արմատ

2. Որտե՞ղ է գտնվում գագաթային բողբոջը։
ա) Ցողունի ստորին մասում
բ) Ընձյուղի կողմնային մասում
գ) Ընձյուղի գագաթին գ
դ) Տերևի հիմքում

3. Ցողունի երկարությամբ աճը տեղի է ունենում՝
ա) Կողմնային բողբոջների հաշվին
բ) Աճման կոնի բջիջների բաժանման շնորհիվ բ
գ) Տերևակոթունի միջոցով
դ) Ցողունի արմատների զարգացմամբ

4. Ի՞նչ է գագաթային աճը։
ա) Նոր տերևների առաջացում
բ) Ցողունի հաստացման գործընթացը
գ) Ցողունի երկարությամբ աճը գ
դ) Ծաղիկների ձևավորումը

5. Ո՞ր բողբոջն է տալիս ծաղիկներով ցողուն։
ա) Վեգետատիվ բողբոջ
բ) Գեներատիվ բողբոջ բ
գ) Կողմնային բողբոջ
դ) Գագաթային բողբոջ

6. Որ բույսի բողբոջներն ունեն տհաճ հոտ։
ա) Սև հաղարջենու
բ) Բարդու բ
գ) Թանթրվենու
դ) Արոսենու

7. Ի՞նչ դեր է կատարում ցողունը։
ա) Սննդանյութեր է կուտակում
բ) Հիմնականում կատարում է հենարանի և նյութափոխանակության դեր բ
գ) Սաղմնային տերևներ է պահպանում
դ) Ջրի գոլորշիացում է իրականացնում

8. Որո՞նք են ուղղաձիգ ցողունների տեսակները։
ա) Փայտացած և խոտային ա
բ) Սողացող և փաթաթվող
գ) Մագլցող և սողացող
դ) Բարդ և պարզ

9. Ի՞նչ գործընթաց է ֆոտոսինթեզը։
ա) Ջրի գոլորշիացում
բ) Ածխաջրի սինթեզ լույսի էներգիայի հաշվին բ
գ) Սաղմնային բողբոջի զարգացում
դ) Բույսի բազմանալու ձև

10. Ինչպե՞ս են տարբերվում պարզ և բարդ տերևները։
ա) Պարզ տերևները ունեն մեկ տերևաթիթեղ, բարդները՝ մի քանի ա
բ) Պարզ տերևները ունեն սուր ծայր, բարդները՝ կլորավուն
գ) Պարզ տերևները կանաչ են, բարդները՝ մուգ
դ) Պարզ տերևները միայն ծառերինն են, բարդները՝ թփերինը

September 30

4.Համեմատականությունների վերաբերյալ խնդիրների լուծումը

Տեսականնյութ

Համեմատության յուրաքանչյուր անդամ կարելի է արտահայտել 

մյուս երեքի միջոցով։ Իրոք, դիցուք ունենք համեմատություն.

=

Համեմատությունների հիմնական հատկության համաձայն՝

                                        a‧d=b‧c

Այստեղից ստանում ենք.

      a=,d=,b=,c=:

Այս հավասարություններից երևում է, որ եթե համեմատության ան­դամներից մեկը հայտնի չէ (անհայտ է), ապա այն կարելի է գտնել հա­մեմատության մյուս երեք (հայտնի) անդամների միջոցով։ Համեմա­տությունների այս հատկությունն ընկած է նրանց վերաբերյալ 

խնդիրների լուծման հիմքում։ 

Խնդիր

Հավասարաչափ հոսող ջուրը 6 ժամում լցնում է ավազանի ՝ 480 մ3 ծավալով մասը։ Քանի՞ ժամում կլցվի ամբողջ ավազանը, եթե նրա ծավալը 720 մ3 է։

Լուծում։

Որոնելի ժամանակը նշանակենք x-­ով։ 1 ժամում ավազանի մեջ լցվող ջրի ծավալը կարելի է արտահաայտել կամ

հարաբերությամբ։ Քանի որ  ջուրը հավասարաչափ է հոսում, այդ հարաբերու­թյունները պետք է հավասար լինեն։ Ուրեմն ճիշտ է հետևյալ համեմատությունը։

=

x==9

Պատասխան՝ 9 ժ։

Առաջադրանքներ

1) Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-­ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`

ա) 4 ։ 1, 
32

բ) 6 ։ 4, 
12

գ) 4 ։ 44,
8/11

դ) 5 ։ 4,
10

ե) 1 ։ 7,
8/7

զ) 21 ։ 7: 24
24

2) Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի 

համեմատություն.

ա) = 8

բ) =95,

գ) = 2

դ) =, 4.2

ե) =, 7.5

զ) = 15.75

3)640 մ3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող 

ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի 

ավազանում, եթե խողովակը բաց լինի 5 ժ։


400 մ³ ջուր կլինի ավազանում 5 ժամ անց:

4) Գնացքն ամբողջ ճանապարհի 3/4-­ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։
8 ժամ

5) Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար 

պահանջվում է 21 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։ 5.25 կգ

6) 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ 

կստացվի 300 կգ հանքաքարից։
231/5

7) 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն 

է պարունակում 56 գ աղ։

1120գ ծովի ջուրն է պարունակում 56 գ աղ

8) Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ 

դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։
3750 դրամ

9) Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։

4.92

September 24

Համեմատականություններ և նրանց հիմնական հատկությունը. Մաս 2

Տեսական նյութ

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է

համեմատություն։

Թվերի փոխարեն օգտագործելով տառերը՝ համեմատությունները

կարելի է գրի առնել հետևյալ կերպ.

                    a:b=c:d կամ =

Այս գրառումներն ընթերցվում են այսպես. «a-ն բաժանած b-ի

հավասար է c-ն բաժանած d-ի», կամ «a-ն հարաբերում է b-ին այնպես,

ինչպես c-ն հարաբերում է d-ին»։

a, b, c, d թվերը կոչվում են համեմատության անդամներ։ Նրանցից

a-ն և d-ն կոչվում են համեմատության եզրային անդամներ, իսկ b-ն և

c-ն՝ միջին անդամներ։

Հաշվի առնելով կոտորակների հավասարության պայմանը` կարող

ենք ստանալ համեմատությունների հիմնական հատկությունը.

Համեմատությանեզրայինանդամներիարտադրյալըհավասար

էնրամիջինանդամներիարտադրյալին.

                               a · d = b · c:

Ճիշտ է և հակառակը.

Եթե a, b, c, d թվերնայնպիսինեն, որ a · d = b · c, ապա=

հարաբերություններնիրարհավասարեն, այսինքն` կազմումեն

համեմատություն։

Նշենք նաև, որ եթե =համեմատության մեջ փոխանակենք

եզրային կամ միջին անդամների տեղերը (կամ երկուսինը միաժամանակ), ապա դարձյալ կստացվի համեմատություն.

=, =, =,

Սիրելի սովորող, այսօրվա քո աշխատանքը սա է։

Առաջադրանքներ

1) Գրի՛ առեք համեմատությունը.

ա) 5-ը հարաբերում է 15-ին այնպես, ինչպես 1-ը հարաբերում է 3-ին,
5:15=1:3

բ) 20-ը հարաբերում է 2000-ին այնպես, ինչպես 200-ը հարաբերում է

20000-ին,
20:2000=200:20000

գ) 45-ը հարաբերում է 90-ին այնպես, ինչպես 5-ը հարաբերում է

10-ին:
45:90=5:10

2) Փոխանակելով համեմատության միջին և եզրային անդամների

տեղերը` կազմե՛ք երեք նոր համեմատություն.

ա) 3 : 5 = 9:15

բ) 27 : 90 = 3 : 10,

գ) 4:12=8:24,

դ) 15:25=3:5

3) Գտե՛ք իրար հավասար հարաբերությունները և նրանցից համեմատությո՛ւն կազմեք.

ա) 5: 9, 4 : 60, 15 : 27,

բ) 13 : 3, 65 : 15, 131 : 12,

գ) 18:28, 30:19, 36:56

4) Մի հատվածի երկարությունը 15 սմ է,մյուսինը՝ 35 սմ: Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմեք համապատասխան համեմատությունը:

5) Մի մարմնի զանգվածը 45 կգ է, իսկ մյուսինը՝ 20 կգ։ Մարմինների

զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապա­տասխան համեմատությունը։

6) Գտե՛ք տառի թվային արժեքը.

ա) =

բ) =

գ)  =

7) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների

արտադրյալը հավասար է 28-ի։

Կրկնեք անցածը

8. Հավե՛ք.

9. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց թվանշաններից մեկը կենտ է, իսկ մյուսը զույգ:

10. Սիրելի´ սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

September 23

Ծաղկավոր բույսերի օրգաններ

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Flora collage.jpg

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

roots2.png

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

armat.jpg

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

acarrots1.jpg

2Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

920x920.jpg

Առաջադրանքներ`

  1. Ի՞նչ երկու հիմնական օրգան համակարգերից է կազմված ծաղկավոր բույսը։
  2. Որո՞նք են վեգետատիվ օրգանները։
  3. Որո՞նք են գեներատիվ օրգանները։
  4. Ինչպե՞ս է բույսը հողին ամրանում։
  5. Նշիր արմատի երեք հիմնական գործառույթները։
  6. Որտեղի՞ց է աճում գլխավոր արմատը։
  7. Որտեղի՞ց են աճում հավելյալ արմատները։
  8. Որտեղի՞ց են աճում կողմնային արմատները։
  9. Որո՞նք են առանցքային արմատային համակարգ ունեցող բույսերը։
  10. Որո՞նք են փնջաձև արմատային համակարգ ունեցող բույսերը։
September 23

Մաթեմատիկա

Համեմատականություններ և նրանց հիմնական հատկությունը

Տեսական նյութ

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է

համեմատություն։

Թվերի փոխարեն օգտագործելով տառերը՝ համեմատությունները

կարելի է գրի առնել հետևյալ կերպ.

                    a:b=c:d կամ =

Այս գրառումներն ընթերցվում են այսպես. «a-ն բաժանած b-ի

հավասար է c-ն բաժանած d-ի», կամ «a-ն հարաբերում է b-ին այնպես,

ինչպես c-ն հարաբերում է d-ին»։

a, b, c, d թվերը կոչվում են համեմատության անդամներ։ Նրանցից

a-ն և d-ն կոչվում են համեմատության եզրային անդամներ, իսկ b-ն և

c-ն՝ միջին անդամներ։

Հաշվի առնելով կոտորակների հավասարության պայմանը` կարող

ենք ստանալ համեմատությունների հիմնական հատկությունը.

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար

է նրա միջին անդամների արտադրյալին.

                               a · d = b · c:

Ճիշտ է և հակառակը.

Եթե a, b, c, d թվերն այնպիսին ենոր a · d = b · c, ապա =

հարաբերություններն իրար հավասար ենայսինքնկազմում են

համեմատություն։

Նշենք նաև, որ եթե = համեմատության մեջ փոխանակենք

եզրային կամ միջին անդամների տեղերը (կամ երկուսինը միաժամանակ), ապա դարձյալ կստացվի համեմատություն.

 = ,   = ,   = ,

Սիրելի սովորող, այսօրվա քո աշխատանքը սա է։

Առաջադրանքներ

1) Գրի՛ առեք համեմատությունը.

ա) 4-ը հարաբերում է  7-ին այնպես, ինչպես  2-ը հարաբերում է 7/2-ին,
4:7=2 7/2

բ) 10-ը հարաբերում է 1000-ին այնպես, ինչպես 100-ը հարաբերում է

10000-ին,
10:1000=100:10000

գ) 25-ը հարաբերում է 40-ին այնպես, ինչպես 5-ը հարաբերում է

8-ին:
25:40=5:8

2) Փոխանակելով համեմատության միջին և եզրային անդամների

տեղերը` կազմե՛ք  երեք նոր համեմատություն.

ա) 4 : 5 = 12:15

բ) 52 : 39 = 12 : 9,

գ) 9:12=6:8,

դ) 45:25=9:5

3) Գտե՛ք իրար հավասար հարաբերությունները և նրանցից համեմատությո՛ւն կազմեք.

ա) 3 : 7, =3/7 9 : 60=3/20 6 : 14

3:7=6:14

բ) 34 : 3 102 : 9/102/9 131 : 12,

34/3=102/9

գ) 6:56, 34:19, 3:28
6:56:3:28

4) Մի հատվածի երկարությունը 10 սմ է,մյուսինը՝ 25 սմ: Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմեք համապատասխան համեմատությունը:
10:25=100:250

5) Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների

զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապա­տասխան համեմատությունը։
35:10=35000:10000

6) Գտե՛ք տառի թվային արժեքը.

ա) =

բ) =

գ)   =

7) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների

արտադրյալը հավասար է 15-ի։
15;15=1;1
3:3=5:5

8) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց միջին անդամների

ար­տադրյալը 24 է։

8:4=6:24
16:8=3:7
17:12=2:8

9) Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա

ընդամենը 100 ընկույզ։ Առաջին եւ երկրորդ փաթեթներում կա 52 

ընկույզ, երկրորդում եւ երրորդում՝ 43, երրորդում եւ չորրորդում՝ 34, 

չորրորդում եւ հինգերորդում  ՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից 

ամեն մեկ ։27,25,18,16,14։

10) Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25­ական սոսի, իսկ նրանցից 

յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞ թուփ տնկեցին:
44 Հատ

11)Ընտրությունների ժամանակ քաղաքի շրջաններից մեկում 54000

ընտրողներից ընտրական տեղամաս են գնացել 32700-ը, իսկ մյուս 

շրջանում 65000 ընտրողներից գնացել են 41500-ը։ Այդ շրջաններից 

որո՞ւմ են ընտրողներն ավելի պար­տաճանաչ եղել։ 2-րդ շրջանում


65000 ընտրողներից 41500։

Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ

12)Գտեք նկարում տրված մեծ ուղղանկյան մակերեսըեթե հայտնի էոր փոքր ուղղանկյան պարագիծը 60 է:

+



60:12=5

5×6=30սմ

4×5=20սմ

S=30×20=600

13)Եռանկյան պարագիծը 62 սմ է:  Նրա կողմերից մեկը 26 սմ է: Մյուս երկու կողմերից մեկը մյուսից փոքր է 3 անգամ: Գտեք եռանկյան մյուս կողմերի երկարությունները:
62-26=36

36/4=9

9×3=27

September 23

Հնչյունափոխություն

Կատարի՛ր առաջադրանքները

Կապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով և նշի՛ր՝ ինչպիսի հնչյունափոխություն նկատեցիր։

Օրինակ՝ պտուղ տվող-պտղատու-ու- ը

Բուրդ տվող
բուրդ֊ տվ֊ող

Հոգի խռովող
հո֊գի խռ֊ով֊ող

Դեմքի գիծ
դեմ֊քի գիծ

Պատիժ տալ
պա֊տիժ

Խորհուրդ տվող
խոր֊հուրդ տվ֊ող

Բարի սիրտ ունեցող
բա֊րի սիրտ ուն֊եց֊ող

Գինի վաճառող
գի֊նի վա֊ճա֊ռող

Կուռք պաշտող
կու-ռք պաշ֊տող

Միտք անել
մի֊տք ան֊ել

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի
ընգույզ

Ծուլություն
ծույլ

Ջրազուրկ
ջուր

Գուժել
գուժ

Լուսանալ
լույս

Ձնաբուք
բուք

Հետևյալ արմատներով կազմի՛ր երկուական նոր բառ այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Կապույտ
կույտ

Ծույլ
ուլ

Թույն
ույն

Համբույր
ույր

Հույս
ույս

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերի հնչյունափոխված ձևերը։

Գույն, բույր, լույս։
Գույնավոր երկինք
Լույսավոր արև
Բույրի ծաղիկ․

September 16

Բջիջը որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

células-de-la-hoja-debajo-del-microscopio-micrográfo-un-órgano-produciendo-el-dióxido-oxígeno-y-carbono-proceso-99427727.jpg

Նկար 1. Տերևի բջիջը` մանրադիտակով

17-րդ դարում անգլիացի բնագետ Ռոբերտ Հուկը իր կողմից ստեղծված պարզագույն մանրադիտակով ուսումնասիրեց գինու խցանի կտրվածքը և առաջին անգամ բացահայտեց ու նկարագրեց բջիջը: Այնուհետև հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը անձրևաջրի կաթիլի մեջ բացահայտեց շարժվող բակտերիաներին:

maxresdefault.jpg

Նկար 2. Բակտերիա

Պարզվում է, որ կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:

Օրինակ

Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:

Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.

Օրինակ

Բույսերը, կենդանիները, մարդը:

Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

tmp873681822553210882.jpg

Նկար 3. Բջջի կառուցվածք

Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝

  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:

which-protein-is-best_grande.jpg

Նկար 4. Կենդանական և բուսական բջիջներ

Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:

Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:

Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:

Կանաչ պլաստիդներում ընթացող գործընթացների արդյունքում բուսական բջիջը օդը հարստացնում է թթվածնով:

Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ:

Առաջադրանքներ`

Ճիշտ / Սխալ

1. Բոլոր կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից։ Ճիշտ

2. Բջիջը առաջինը նկարագրել է Անտոնի վան Լևենհուկը։ Ճիշտ

3. Կենդանական բջիջը ունի բջջապատ։ սխալ

4. Բուսական բջիջներում կան վակուոլներ և պլաստիդներ։ Ճիշտ

5. Կորիզը չի պարունակում ժառանգական նյութ։ սխալ

6. Ո՞վ էր առաջինը, որ նկարագրեց բջիջը․
ա) Լամարկ
բ) Ռոբերտ Հուկ բ
գ) Չարլզ Դարվին
դ) Գալիլեյ

7. Ո՞ր օրգանիզմներն են միաբջիջ․
ա) Բույսերը
բ) Մարդը
գ) Բակտերիաները գ
դ) Կենդանիները

8. Ո՞ր օրգանոիդում է գտնվում ժառանգական նյութը․
ա) Ցիտոպլազմա
բ) Կորիզ
գ) Վակուոլ
դ) Պլաստիդ դ

9. Ո՞ր հատկանիշը բնորոշ չէ կենդանական բջջին․
ա) Նուրբ թաղանթ
բ) Պլաստիդներ
գ) Ցիտոպլազմա գ
դ) Կորիզ

10. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմ է, այն կազմված է ցիտոպլազմայի մաշկից և թաղանթից, երբ մենք աճում ենք կրկնակի, որի պատճառ բջիջները թաղանթների սպիտակուցն են, և առանց հյուրընկալող բջիջները կարող են մահանալ:

11. Ո՞րն է Ռոբերտ Հուկի և Անտոնի վան Լևենհուկի ներդրումը բջջաբանության մեջ։
Ռոբերտ Հուկը հորինել է բջիջ, Անտոնի վան Լեուվենհուկը կենդանի միկրոսկոպիկ օրգանիզմների դիտարկման առաջամարտիկն է

12. Ի՞նչ հիմնական մասերից է կազմված բջիջը։
թաղանթ է ցիտոպլազմը և միջուկը

13. Ի՞նչ տարբերություն կա բուսական և կենդանական բջիջների միջև։
տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:

14. Ի՞նչ առանձնահատկություններ ունեն միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմները, բեր օրինակներ։

մարդիկ, բույսերը և կենդանիները կազմված են հյուսվածքների մեջ կազմակերպված մասնագիտացված բջիջներից

September 4

Իմ ուսումնական Ամառը

Իմ ուսումնական Ամառը․ Տատիկս Ավստրալիաից եկավ, սաղ արցակուրթը սբաղվեցինք իմ տատիկի հետ, տեղեր տարեցինք ու հետ վերատարնավ Ավստալիա․ Ես խաղեր էմ խաղացել գրքեր եմ կարտացել, և ընգերներիս ու եղբայրներիս հետ էմ սբաղվել․






September 4

Past Simple/ to be



you are a teacher. you were a teacher. were you a teacher? .you were not a teacher.
i am a teacher.
he is a teacher.
she is a teacher.
we are teachers.
they are teachers.

i was a teacher. was i a teacher? .i was not a teacher.
& & &
he was a teacher. was he a teacher? .he was not a teacher
& & &
she was a teacher . was she a teacher? .she was not a teacher.
& & &
we were teachers . were we teachers? .we were not teachers
& & &
they were teachers . were they teachers? .they were not teachers