Ինչո՞ւ է անձրև տեղում
Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք բարձրանում են օդ, երբ արևը տաքացնում է ծովը։ Կաթիլները մեծանում ու ծանրանում են, ապա անձրևի տեսքով թափվոմ են գետնին։Այս ջուրը լցվում է գետերը, որոնք հոսում են հետ՝ դեպի ծով։ Այս անվերջ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ։
Արևը տաքացնում է ծովը և ջուրը վերածվում է անտեսանելի ջրային գոլորշու, որն էլ օդ է բարձրանում։ Ջրի տաք գոլորշին սառչում է ու վերածվում միլիոնավոր փոքրիկ կաթիլների, որոնցից էլ առաջանում են ամպերը։
Իսկ գիտե՞ս, թե ամպերն ինչպես են ճամփորդում երկնքում։ Քամիները փչում են ու ամպերը տարածում են երկնքում։ Երբ ամպերը հայտնվում են ավելի զով օդային գոտում, ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելի մեծ ու ծանր անձրևի կաթիլներ։ Երբ ջրի կաթիլները չափազանց մեծանում ու ծանրանում են, անձրևի տեսքով թափվում են ցած։ Բարձր սարերից վեր սառը օդը հաճախ սառեցնում է ջուրը, որը հետո թափվում է կարկուտի կամ ձյան տեսքով։ Անձրևի կաթիլները թափվում են 8-36 կմ/ժ արագությամբ։ Անձրևաջուրը հավաքվում է վտակների ու գետերի մեջ, որոնք հոսում են ներքև՝ դեպի ցածրադիր վայրերը։ Որոշ գետեր թափվում են լճերի մեջ։ Մյուսները ջուրը վերադարձնում են ծով, որտեղից շրջապտույտը դարձյալ կրկնվում է։
Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված է մթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Երբ արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, երկնքում ծիածան է առաջանում։
Առաջադրանքներ
Մաս 1-ին
1 Ինչպե՞ս են առաջանում ամպերը։
վերածվում միլիոնավոր փոքրիկ կաթիլների, որոնցից էլ առաջանում են ամպերը։
2 Ի՞նչ է պատահում, երբ ամպերը հայտնվում են զով օդային գոտում։
Երբ ամպերը հայտնվում են զով օդային գոտում ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելի մեծ ու ծանր անձրևի կաթիլներ։
3 Ինչպե՞ս են ճամփորդում ամպերը։
Քամիները փչում են ու ամպերը տարածում են երկնքում։
4 Ի՞նչ է լինում, երբ արևը տաքացնում է ծավը։
Կաթիլները մեծանում ու ծանրանում են, ապա անձրևի տեսքով թափվոմ են գետնին։
5․ Ե՞րբ է երկնքում ծիածան առաջանում։
Երբ արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, երկնքում ծիածան է առաջանում։
Մաս 2-րդ
1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար անծրեվի մասին:
Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։
2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
փոքրիկ-մեծ, սառը-տաքը, զով-տաք, ներքև-վերև
3. Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։
Ջրի փոքրիկ կաթիլները միանում են մյուս ջրերի հետ։
Արևը տաքացնո՞ւմ է ծովը և ջուրը
4. Հետևյալ գոյականներից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։ մեծ ամպեր հին մոլորակ խորը օվկիանոս տաք արև սառը ջուր
5․ Ընդգծի´ր սխալ պատասխանը․
շրջապտույտ-ածանցավոր,
զով-պարզ,
ցածրադիր- բարդ,
անվերջ-ածանցավոր։







