March 31

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունը դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուղը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկը ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերը փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Օդի խոնավությունը առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

    Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան:

  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
March 17

Չոր հացեր և մածնաբրդոշ

Այս անգամ գնացել էինք Սեբաստացու կենտրոն։ Այնտեղ մենք պատրաստել ենք չոր հաց և մածնաբրդոշ։ Չոր հացի մեչ մեզ պետք եր տարբեր բիբարներ և օղաբլիթներ,իսկ մածնաբրդոշի համար օգտագործել ենք ջուր, աղ, վարունգ և մածուն։

https://www.youtube.com/watch?v=c-q8Kys0XFA

March 17

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է,
March 7

Ձոն մայրության մարտի 8


Իմ սիրելի Մամաս, դու ինչ ուրախ և գեղեցիկ ես։ Բառերով չեմ կաչողանում ասել, թե քեզ ինչեր եմ ցանկանում, բայ կարծում եմ, որ դու իմ սրտի ցակությունները լավ գիտես։ Միշտ առողջ եղիր։

March 6

Սուրփ յոթ վերք եղեցու Մասին

Սուրփ յոթ վերք եղեցին

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Մարիամ Աստվածածնի յոթ վերքերը

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[2]։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

March 5

Շիրակ Մարզի մասին

Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից տարածքը ընդհանուր առմամբ ունի համեմատաբար միատարր հրաբխային կազմություն և երիտասարդ հասակ։ Հայկական լեռնաշխարհի հետ միասին մարզի տարածքն անցել է երկրաբանական զարգացման բարդ ուղի։ Եռանդուն տեկտոնական շարժումները, որոնց շնորհիվ երկրակեղևը ծալքավորվել ու կոտրվել է, տեղի է ունեցել երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում։ Սակայն մարզի ռելիեֆի ձևավորման գործում գլխավոր դերը պատկանում է ալպյան լեռնակազմությանը, երբ տարածքը բարձրացել է ծովի հատակից և թևակոխել ցամաքային զարգացման փուլ։ Հետագայում, շարունակվելով վերընթաց տեկտոնական շարժումները, ձևավորվել են միջին բարձրության լեռներ։ Նեոգենի ժամանակաշրջանի կեսերին տեղի ունեցած հզոր լեռնակազմական պրոցեսների հետևանքով տարածքի շրջակա լեռները դարձել են ավելի բարձր, հովիտները` ավելի խորը։ Այդ ժամանակաշրջանում է, որ այստեղ գոյանում են երկրակեղևի տարբեր ուղղություններով ձգվող Սևան-Շիրակի, Ջավախք-Արագած-Մասիսի և Աշոցքի բեկվածքները։

Եռանդուն տեկտոնական շարժումները ուղեկցվել են բուռն հրաբխականությամբ, որն ընդգրկել է մարզի ամբողջ տարածքը` սկսած Եղնախաղից, Աշոցքից մինչև Արագած։ Հրաբխային արտավիժման և ժայթքման նյութերը ծածկել են հսկայական տարածություններ` իրենց տակ թողնելով ծալքավոր և ծալքաբեկորավոր լեռների խղզման գծերի զգալի մասը` դրանց վրա գոյացնելով հրաբխային լեռնավահաններ, առանձին լեռնազանգվածներ, սարավանդներ։ Նման եղանակով են գոյացել Արագած լեռնազանգվածը, Ջավախքի, Աշոցքի, Եղնախաղի լեռնավահանները, Աշոցքի և Շիրակի սարահարթերը։

Մի քանի փուլով հանդես եկած սառցապատումների ներգործությամբ Արագածի, Ջավախքի, Եղնախաղի լեռների բարձր մասերում առաջացել են կրկեսանման գոգավորություններ, տաշտականման լայն հովիտներ։ Սառցադաշտերի հալոցքային ջրերը լեռների լանջերին և ստորոտներին գոյացրել են մորենային և սառցադաշտաջրաբերուկային կուտակումներ։

March 5

Գիտելիքների ստուգում

Անուն ազգանուն Մասիս Շահրոզեան
 Դասարան5,3
Գիտելիքների ստուգում Ո ՞րն է 102-ի ամենափոքր բազմապատիկը։
102 ճ

Գտե՛ք 5-ի բազմապատիկ երկնիշ թիվ, որը 50-ի բաժանարար չէ։
35 ճ

Եթե 2089 թվի բոլոր բաժանարարները դասավորենք նվազման կարգով, ո՞ր բաժանարարը կլինի առաջինը։ Իսկ ո՞րը կլինի վերջինը։
2089 ճ

Ո ՞ր թվերն են, որ բաժանվում են և՛ 5-ի, և՛ 2-ի։
Այն թիվը 0 է ճ

Գրե՛ք 2-ական քառանիշ թիվ, որոնք.
ա) բաժանվեն 2-ի և չբաժանվեն 5-ի,
1764 ճ
35444 ճ
բ) բաժանվեն 10-ի,
1500ճ
5000ճ
գ) բաժանվեն 5-ի և չբաժանվեն 2-ի
4025ճ
5025ճ

Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի թվանշան, որ թիվը բաժանվի 4-ի. ա)
35444ճ

բ) 18108ճ

Գրե՛ք 2 յոթանիշ թիվ, որոնք բաժանվում են 4-ի և չեն վերջանում 0-ով։
4000016 սխ
5000012 սխ

Աստղանիշը փոխարինե՛ք բոլոր այն թվանշաններով, որոնք տրված թվի մեջ տեղադրելիս կստացվի՝ 1) 3-ի բաժանվող թիվ, ա) 144 2 4,ճ

բ) 14250,ճ

2) 9-ի բաժանվող թիվ.

ա) 1764,ճ

բ) 13230,ճ

466. Ի՞նչ կարող է լինել 3-ի բազմապատիկ թվի վերջին թվանշանը:
Ամենինչը ճ

March 5

Մայրենի

Ածական անուն

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

            Քույր֊քույրիկներ, եղբայր֊եղբայրներ, մայր֊մայրիկներ, հայր֊հայրիկներ, տատիկ֊տատիկներ, պապիկ֊պապիկներ:

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Սիրտ֊սրտալի, վախ֊անվախ, քար֊քարեղեն, մայր֊մայրենի, երկինք֊երկնավոր, արև֊արևոդ, փայտ֊փայտային, լեռ֊լեռնային(ն), փողոց֊փողոցային, երկաթ֊երկաթեմ, օդ֊օդային, ծաղիկ֊ծախկային, եղբայր֊եղբայրական, ոսկի֊ոսկություն, արծաթ, ծով֊ծովային, Ամերիկա֊Ամերիկական, Ֆրանսիա֊Ֆրանսական, Գերմանիա֊Գերմանիական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
            Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղճկունհաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:
Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտկեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Թվական անուն

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ,    ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

Շարահյուսություն

339. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Օրինակ՝
Նա շատ է ճամփորդել: (ինչո՞վ) — Նա գնացքով, նավով ու օդանավով շատ է ճամփորդել:

            Օդում տեսավ: (ինչե՞ր)
            Բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ կան: (որտե՞ղ)
            Հինգ րոպե առաջ դուրս եկան: (ովքե՞ր)
            Վաղուց դեղին են: (ինչե՞րը)

340. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Այդ անգամ բազմաթիվ երեխաներ (ինչերի՞ն) ներկա եղան:
            Փորձարարը (ո՞ւմ) խնդրեց, որ մոտենան:
            (Ինչպիսի՞) մետաղը ինձ շատ էր զարմացրել:
            Մաթեմատիկան (ինչպիսի՞) գիտություն է:
            (Ե՞րբ) հանդիպում եմ նրան ու ինձ հետաքրքրող հարցեր տալիս:
            (Որտե՞ղ) ես շատ բան իմացա դրանց մասին:

March 5

Մայրենի

Ածականի համեմատական աստիճանները

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

            Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
            Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
            Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում.  նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
            Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:
            Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի  պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ  հանդիպող տեսակներից է:
            Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս  աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր։

            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,          ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից             ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝
Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

            Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է             հայտնաբերվել:
            Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում  են:
            Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու»   կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
            Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած             «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

March 4

Մաթեմատիկա

Մարտի 4  Անցածն ամրապնդող առաջադրանքներ
Մանրամասն գրեք լուծումները

Ո ՞րն է 59-ի ամենափոքր բազմապատիկը։
59

389. Խանութում կա 400-գրամանոց 120 տուփ շոկոլադ, 800-գրամանոց՝ 90 տուփ և 1-կիլոգրամանոց՝ 62 տուփ։ Քանի՞ կգ շոկոլադ կա խանութում։
121

393. 3 մ կողմ ունեցող քառակուսի պատը հարկավոր է սալիկապատել 20 սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ արկղ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում այն վաճառվում է արկղերով՝ յուրաքանչյուրում 40 սալիկ։
7

408. Գտե՛ք 6-ի բազմապատիկ երկնիշ թիվ, որը 36-ի բաժանարար չէ։
30

414. Եթե 1563 թվի բոլոր բաժանարարները դասավորենք նվազման կարգով, ո՞ր բաժանարարը կլինի առաջինը։ Իսկ ո՞րը կլինի վերջինը։

437. Ո ՞ր թվերն են, որ բաժանվում են և՛ 5-ի, և՛ 2-ի։
Այն թիվը 0 նէ։

438. Գրե՛ք 2 քառանիշ թիվ, որոնք.
 բ) բաժանվեն 2-ի և չբաժանվեն 5-ի,
գ) բաժանվեն 10-ի,
դ) բաժանվեն 5-ի և չբաժանվեն 2-ի

451. Գրե՛ք 2 վեցանիշ թիվ, որոնք բաժանվում են 4-ի։
400000
600000

454. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի թվանշան, որ թիվը բաժանվի 4-ի.
ա) 2424

Է) 5102,

463. Աստղանիշը փոխարինե՛ք բոլոր այն թվանշաններով, որոնք տրված թվի մեջ տեղադրելիս կստացվի՝
1) 3-ի բաժանվող թիվ,
2) 9-ի բաժանվող թիվ.
ա) 5454, բ) 11250,