April 30

The magic of rainbows


What causes a rainbow to form?

when water and the sun perfectly aline so when the water reflects from the sun it causes a rainbow .
What are the colors of the rainbow in order ?

red orange yellow green blue indigo and violet.

Why do rainbows appear after it rains ?

Well not specifically it appears after it rains if the sun is out, and reflects to be a rainbow.

What happens to sunlight when it passes through water droplets?

when the sunlight passes through the water droplets, the droplets react and retract colors from around like a mirror and reflects colors.

Do we see rainbows every day?
no
Why not?
because it is rare for after the rain to go for the sun comes out because the clods settle and then go but by the time the clouds settle and go bits of the water dry and you don’t get to see a rainbow.

How does a rainbow make the sky feel special ?
because you see the rainbow near the sky so then it feels special.

When can you expect to see a rainbow in the sky?
when it is raining and you can clearly see the sun

April 30

Ինքնաստուգում

  1. Թվարկիր  Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

  2. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:
  3. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
  4. Ի՞նչ է դարը:
    դարին տասներկու ամիս է
  5. Գրել երկու Հայաստանի խորհրդանիշ։


  6. Ի՞նչ է էպոսը։ Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը:
  7. Ովքե՞ր են էպոսի հերոսները
  8. Պատկերացրո՛ւ, որ հանդիպել ես էպոսի հերոսներից մեկին: Փորձի՛ր հարցազրույց վերցնել նրանից:
  9. Քո շրջապատում կա՞ն մարդիկ, որոնց կարելի է բնութագրել ստորև տրված բառերով։ Բացատրի՛ր, թե ինչու ես այդպես մտածում։դյուցազն, ծուռ, խենթ, քաջ, ավագ
    Դավիթը քաջ և ավագ, Առնոն ավագ
  10. Ի՞նչ է հայրենասիրությունը:
April 25

Մանուկ- խան

Ավանդություն

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա[1]։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս[4], այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

  • Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:
  • Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
  • Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
  • Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:
  • Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
  • Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
  • Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
  • Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:
  • Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով:
April 23

6.3 Կոտորակի պատկերումը կոորդինատայինճառագայթի վրա

  1. Կոորդինատային ճառագայթի վրա ո՞ր թիվն է գտնվում ավելի աջ.
    ա) 1/3, թե՞ 2/3,
    2/3
    բ) 5/ 12, թե՞ 7 /12,
    7/12
    գ) 4/7, թե՞ 1,
    1
    դ) 3/5, թե՞ 6/6:
    6/6
  2. Ի՞նչ կոորդինատներ ունեն A, B, C, D, E կետերը.

ա 3/5 բ 2/5

  1. Թվերը դասավորե՛ք աճման կարգով՝ 11/17, 5 /17, 7 /17, 3 /17, 0, 3/2:
  2. Կոորդինատային ճառագայթի վրա պատկերե՛ք տրված կոտորակները։
    Որպես միավոր հատված ընդունե՛ք 12 վանդակ երկարությամբ հատվածը.
    ա) 1 /12, 3/ 12, 5/ 12, 7/ 12, 9 /12, 11/12,
    բ) 2/ 12, 6 /12, 10/12, 14/12, 18/12
April 23

հ-ի ուղղագրությունը

Հիշի՛ր

Ր տառից հետո գրվում է հ, բայց չի արտասանվում կամ թույլ է արտասանվում հետևյալ արմատներում և նրանից կազմված բառերում՝ աշխարհ, խոնարհ, ճանապարհ, շնորհ, օրհնել։

Աշխարհայացք բառում հ-ն լսվում և արտասանվում է։

Արհամարհել բառում առաջին հ-ն արտասանվում է, երկրորդը՝ ո՛չ։

Հովհաննես անվան երկրորդ հ-ն չի  արտասանվում, բայց գրվում է:

Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝

ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը,  

ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք  և այլն:

Ուշադի՛ր կարդա կանոնները և դրանցից օգտվելով կատարի՛ր առաջադրանքը։

Գրի՛ր հ տառը այն բառերում, որտեղ անհրաժեշտ է, և ջնջի՛ր այն գծիկները, որոնք ավելորդ են։

Ճանապարhորդ, ճանապարել, խոնարh, խոնարվել, խորhուրդ, խորհրդատու, ընդհառաջ, չնաշխարհիկ, շնորհալի, անշնորք, հրդեհ, խորին, խորhրդավոր, աշխար, աշխարhաբար, աշխարամաս, խորhունկ, ընդակառակ, ապաշնորh, դժգոh, մեծաhոգի, Հովhաննես, հայթhայթել, օրներգ, օրնել, ագաh, քաղան, հեղhեղուկ, ջրhեղեղ, ընդ-ատել, նիրhել, նշխար։

Ճանապարհ, աշխարհ և շնորհ արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր։
ճանապարորդ , աշխարաբար,
ճանապարել , աշխարաին,
ճանփորթություն ամարշխարհաին,
աշխարական,
շնորհագալություն
շնորհապար
անշնորք
շնորհալի

April 21

Պատմությանը՝ նոր ավարտ

Կարդա’ <Տերտերի լոբին> ավանդության տրված հատվածը ու մի քանի նախադասությամբ նոր ավարտ հորինի՛ր։ Հորինածդ պատումը վերնագրի՛ր, նկարազարդի՛ր, ձայնագրի՛ր ու հրապարակի՛ր բլոգումդ: 

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։

Մի օր էլ․․․ Մի մառդ կար։ նա ամեն օր նույն տեղում ընգնում էր նա չեր իմանում ինչի և մի օր ել երբ որ իր մամաի ծնունդներ։ Մարդը այն նույն տեղում չնգավ և ասեց վայ հասկացավ ես աննթատ ընգում էի որովհետև իմ մամաի ծնունտներ մոռացեց ու մենք գնում ենք Գեռմանիա իմացավ աննտթատ ընգնու եր որովհետև մաման պապան իրերնեն հավաքվում էին որ գնան գերմանիա։

April 15

Մաթեմատիկա

  1. Վերլուծե՛ք պարզ արտադրիչների և գտե՛ք ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.
    ա) 12 և 18, բ) 122 և 183, գ) 125 և 75,
    դ) 192 և 162, ե) 30 և 105, զ) 96 և 175։
    12:2=6:2=3:3=1, 18:2-9:3=3:3-1.
    122:2=61:14=1, 183:3=61:61=1.
    125:5=25:5=5:5=1, 75:3=25:5=5:5=1
  2. Տրված 9, 81, 15, 28 թվերից ընտրե՛ք երեք զույգ փոխադարձաբար պարզ թվեր։
  3. Որոշե՛ք՝ արդյոք թվերի զույգը փոխադարձաբար պա՞րզ են.
    ա) 11 և 7, բ) 25 և 15, գ) 49 և 16,
    դ) 12 և 13, ե) 28 և 56, զ) 33 և 77։
  4. Թոռնիկների հյուրընկալությանն ընդառաջ տատիկն ու պապիկը կարկանդակներ գնեցին։ Նրանք չգիտեին, թե իրենց 4 թոռնիկից քանի՞սը կգան։
    Առնվազն քանի՞ կարկանդակ պետք է գնեն, որպեսզի տատիկն ու պապիկհնարավորն
    ուտեն մեկական կարկանդակ, իսկ մնացածը հնարավոր լինի հավասար
    բաժանել թոռնիկների միջև։
  5. Ամենաշատը քանի՞ միանման ծաղկեփունջ կարելի է կազմել 180 սպիտակ,
    216 կարմիր և 144 դեղին վարդից։ Փնջերից յուրաքանչյուրում քանի՞ սպիտակ
    վարդ կլինի։
  6. Ինչ-որ երկրում կա ընդամենը երկու դրամական միավոր՝ 5 կոպեկոն և 7
    կոպեկոն։ Գտե՛ք այն նվազագույն գումարը, որը հնարավոր է ստանալ ինչպես
    միայն 5 կոպեկոններով, այնպես էլ միայն 7-ով։
  7. Գտե՛ք 12-ի այն բազմապատիկները, որոնք.
    ա) մեծ են 50-ից և փոքր են 80-ից,
    բ) երկնիշ են և գրառման մեջ պարունակում են 4 թվանշանը,
    գ) եռանիշ են և թվանշանների արտադրյալը 0 է։
  8. Ո ՞րն է ամենամեծ քառանիշ թիվը, որի թվանշանների գումարը պարզ թիվ է:
  1. Համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.
    ա) [1,7] ⋅ (1,7) և 1 ⋅ 7,
    բ) [4,6] ⋅ (4,6) և 4 ⋅ 6,
    գ) [8,10] ⋅ (8,10) և 8 ⋅ 10,
    դ) [8,21] ⋅ (8,21) և 8 ⋅ 21,
    ե) [12,18] ⋅ (12,18) և 12 ⋅ 18,
    զ) [8,8] ⋅ (8,8) և 8 ⋅ 8:
  2. Հաշվե՛ք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարն ու ամենափոքր
    ընդհանուր բազմապատիկը.
    ա) 2 ⋅ 2 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 3 և 2 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 5, բ) 2 ⋅ 3 ⋅ 5 ⋅ 7 և 5 ⋅ 11,
    գ) 2 ⋅ 6 ⋅ 7 և 3 ⋅ 5 ⋅ 7, դ) 4 ⋅ 9 և 2 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 6,
    ե) 4 ⋅ 4 ⋅ 4 և 8 ⋅ 8, զ) 1 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 4 ⋅ 5 և 8:
April 14

Մաթեմատիկա

5.9 Պարզ արտադրիչների վերլուծման միջոցով ամենամեծ ընդհանուր
բաժանարարի և ամենափոքր ընդհանուր բազմապատիկի հաշվումը

Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է նրանց պարզ
արտադրիչների վերլուծման բոլոր ընդհանուր արտադրիչների արտադրյալին։

Ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար առաջնորդվում են եղածից
քիչն ընտրելու սկզբունքով, իսկ ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար՝ եղածից շատը։

  1. Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
    ա) (3, 12), բ) (15, 5), գ) (24, 8), դ) (25, 100):
    12:6=1, 3:3=1. 15:5=5:5=1, 5:5=1. 24:12=1, 8:8=1.
    Ի՞նչ օրինաչափություն նկատեցիք։
  2. Գտե՛ք 60-ի և 135-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարն ու
    ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
  3. Հաշվե՛ք.
    ա) (50, 70), բ) (30, 45), գ) (60, 80),
    դ) (105,70), ե) (124, 558), զ) (32, 128, 96)։
  4. Հաշվե՛ք ամենամեծ ընդհանուր բաժանարարն ու ամենափոքր ընդհանուր
    բազմապատիկը.
    ա) 2 ⋅ 5 և 2 ⋅ 2, բ) 3 ⋅ 5 ⋅ 7 և 7, գ) 2 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 3 և 2 ⋅ 3 ⋅ 3 ⋅ 3,
    դ) 11 ⋅ 13 և 2 ⋅ 11, ե) 5 ⋅ 5 ⋅ 7 և 2 ⋅ 2, զ) 2 ⋅ 2 ⋅ 2 ⋅ 2 ⋅ 2 և 2 ⋅ 2 ⋅ 2
  5. Վերլուծե՛ք պարզ արտադրիչների և գտե՛ք ամենամեծ ընդհանուր
    բաժանարարը.
    ա) 12 և 18, բ) 122 և 33, գ) 125 և 75,
    դ) 192 և 162, ե) 30 և 105, զ) 96 և 175։
April 8

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։

Բնութագրի՛ր վաճառականին։

Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։