February 29

Մաթեմատիկա

Հաշվիր

99 : 11 = 9

8000 : 20 = 400

6200 : 200 = 31

45000 : 90 =

Հաշվիր թվի մասը

500-ի 4/5 մասը

500-ի 80%-ը

1800-ի 2/3 մասը

1800-ի 20%-ը

Գտիր այն թիվը, որի 1/5-ը 30 է։

Գտիր այն թիվը, որի 4/5-ը 12 000 է։

Ալեքսի աշխատավարձը 560 000֏ է։ Աշխատավարձի 30%-ը գնում է պետական գանձարան որպես հարկ։ Ինչքա՞ն է ստանում Ալեքսը մաքուր եկամուտ։

Երեք հաջորդական թվերի գումարը 150 է։ Գտիր թվերը։

Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 63 է։ Ո՞ր թվերն են։

Լրացուցիչ խնդիրներ ավելիին ձգտողների համար։ 🥰

Մասերով խնդիրներ

  1. Մի թիվը մյուսից մեծ է 25-ով։ Նրանց գումարը 75 է։ Գտեք այդ թվերը։
  2. Երկու արկղում կա 120 կգ տանձ։ Առաջին արկղում 10 կգ-ով ավելի քիչ էր, քան երկրորդում։ Ինչքա՞ն տանջ կար ամեն արկղում։
  3. Երեք հաջորդական թվերի գումարը 111 է։ Ո՞ր թվերն են դրանք։
  4. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 180 է։ Ո՞ր թվերն են դրանք։
  5. Չորս հաջորդական թվերի գումարը 206 է։ Որո՞նք են այդ թվերը։
  6. Երեք արկղում կա 75 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 3 կգ և երկրորդից 2 կգ լցրին երրորդի մեջ, արկղերում խնձորի քանակները հավասարվեցին։Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունը։
  7. Երեք խմբում կար 150 ուսանող։ Երբ I-ից 10 հոգի և III-ից 8 հոգի տեղափոխվեցին II խումբ, ապա խմբերում ուսանողների թվաքանակները հավասարվեցին։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
February 28

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Ես կիտեմ որ օդը չենք տեսնում և ամեն օր շնշում ենք։
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում:

February 27

Չախչախ թագավորը: Հ. Թումանյան

untitled1.png

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

Advertisement

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
  2. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
  3. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
  5. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։
  6. համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։
  7. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:
  8. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

Advertisement

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:
  2. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:
  3. Կկանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:
  4. Ի/նչ հնարամտություն է բանեցնում աղվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։
  5. Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։
  6. Արդյո՞ք աղվսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։
  7. Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:
  8. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ:
February 27

Մաթեմատիկա

Գումարման և բազմապատկման տեղափոխական հատկությունը (2)

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

120 + 15 + 180 = 315
75 + 164 + 225 + 16 = 480
96 + 200 + 4 + 21 = 321
12 + 33 + 67 + 60 = 172
1001 + 26 + 14 + 109 = 1150

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 80 x 50 = 80000
80 x 20 x 100 = 160000
110 x 100 x 9 = 99000
21 x 3 x 1000 = 63000

3. Դպրոցում կա 42 դասարան։ Ամեն դասարանում կա 15 սեղան, որոնցից ամեն մեկի առջևում կա երկուական աթոռ։ Քանի՞ աթոռ կա դպրոցում։
42×15=645

645×2=1290
Պատ1290

4. Մեկ վագոնում կա 6 հատ մեծ նստարան՝ 6-ական նստատեղով և 4 հատ փոքր նստարան՝ 3-ական նստատեղով։ Քանի՞ հոգու կտեղավորի այդպիսի երեք վագոնանի գնացքը։
6×6=36
4×3=12
36+12=48
48×3=144

5. Մտապահածս թիվը եթե բազմապատկեմ 4-ով, գումարեմ 8, կաստանամ 48: Գտիր մտապահածս թիվը։
(48-8):4=10
Պատ10

6. Ալիսայի մտապահած թիվը եթե բաժանեմ 6-ի, ապա գումարեմ 38, կստանամ 58։ Գտիր Ալիսայի մտապահած թիվը։
58-38×6=120

Պատ120

7. Թխվածքի համար ունեցածս ալյուրի 2/3-ը ծախսեցի, որը 600 գրամ էր։ Ինչքա՞ն ալյուր ունեի մինչ թխվածք պատրաստելը։
600×3=1800

1800:2=900

Պատ900

8. Խանութում եղած հացի 2/5-ը վաճառվեց մի օրում։ Մնաց 60 հատ։ Քանի՞ հաց կար։
60×5:2=150

Պատ150

February 27

Մայրենի Տեքստային աշխատանք

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: կարճ, թախտին, դերձակներ, մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
շոր կարող։

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:
Ածական

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս գործողություն ցույց տվող բառը։
Հրաման

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան:  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն սարեր բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, մարդու շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա :

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
դերձակը կարող էր թագավորին այնքան խփեր, որ թագավորը ստիպված կծկվեր և իր մարմինը հավասար լիներ վերմակին

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:
Սուտասանը

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

Որ հարյուր տաս ժիմ աներ

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

Թագավորը ու դերձակը

February 26

Մաթեմատիկա 26.02.2024

Գումարման և բազմապատկման տեղափոխական հատկությունը

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

12000 + 6215 + 8000 = 26215
375 + 254 + 25 + 6 = 660
796 + 200 + 4 + 450 = 1450
440 + 34 + 61 + 60 = 595
701 + 86 + 14 + 19 = 820

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 718 x 50 = 718000
80 x 60 x 50 = 3000x 80=240000
40 x 48 x 25 =
40 x 70 x 50 = 2000 x 70=140000

3. Դահլիճում 5 շարքով տեղադրված են 9 նստատեղ ունեցող նստարաններ։ Ամեն շարքում 6 նստարան է։ Ներկայացման ժամանակ կար 35 ազատ նստատեղ։ Քանի՞ հանդիսատես կար այդ ներկայացմանը։

4. Մեկ արկղի մեջ տեղավորվում է 9 տեղանոց 20 տուփ ձու։ Թռչնաբուծական ընկերությունը խանութ առաքեց այդպիսի 25 արկղ ձու։ Մեկ ձվի մեծածախ գինը 60 դրամ է։ Հաշվի՛ր, թե ընկերությունը որքան դրամի ձու առաքեց խանութ։

5. Հաշվիր գումարը։

Գումարելի62400 : 605050 : 50350700 : 70
Գումարելի305 x 62502 x 55456 x 70
Գումար
February 21

Մաթեմատիկա

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից
    8 + 56 + 12 = 76
    240 + 60 + 248 = 548
    247 + 950 + 50 = 1247
    98 + 998 + 9998 + 2 + 2 + 2 = 11100
    7 + 8 + 9 + 10 + 11 + 12 + 13 = 70
  2. Ավտոմեքենան 2 օրում անցավ 300կմ ճանապարհ։ Որքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան յուրաքանչյուր օրում՝ գիտենալով, որ I և II օրերի անցած ճանապարհների տարբերությունը 50 կմ է։
    300 – 50 =250 250:2=125
  3. Դպրոցում սովորում է 450 աշակերտ։ Աղջիկները 12- ով քիչ են տղաներից։ Քանի՞ տղա է սովորում այդ դպրոցում։
    231 տղա է սովուրում դպրոցում։
  4. Շաբաթօրյակին մասնակցում էին 125 աշակերտ։ Աղջիկները 11-ով շատ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ էր մասնակցում այդ շաբաթօրյակին։
    136 աղջիկ է մասնակցում շաբաթօրյակին։
  5. Գտիր այն թվերը, որոնց տարբերությունը 451 է, իսկ գումարը՝ 1451: 1000 + 451= 1451
  6. 280 տեղանոց դահլիճում համերգի ժամանակ զբաղեցրած տեղերը 120-ով շատ էին ազատ տեղերից։ Հաշվիր մուտքի տոմսի արժեքը՝ գիտենալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը 120 000 դրամ է։
    280-120=160
    160:2=80
    80 + 120 = 200
    120000:200= 600 դրամ
February 19

Մաթեմատիկա

Թվի մաս գտնելը  և  թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Թվի մաս գտնելը: 

Օրինակ՝ 24-ի  18 մասը գտնելու համար  24։8‧1=3։

33333333

Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը։

Օրինակ՝ Գտիր այն թիվը, որի   12 մասը 50  է։

5050

Դրա   համար  50‧2։1=100:

Օրինակ՝ Հաշվիր հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ նրա 12 մասը 6սմ է։

           6սմ                          6սմ                     

6սմ ‧2=12սմ։

Առաջադրանքներ

  • Հաշվիր

30-ի   12 մասը:
30:2×1=15

     164-ի  14 մասը:
164:4×1=41

      3000-ի   1100 մասը:

  • Գտիր այն թիվը, որի

14 մասը 20 է:

18 մասը 12 է:

110 մասը 16 է:

140 մասը 1 է:

12 մասը 30  է:

14 մասը 164 է:

1100 մասը  3000  է: 

  • Հաշվիր

120-ի   56 մասը:

     104-ի  34 մասը:

      300-ի   7100 մասը:

  • Գտիր այն թիվը, որի

45 մասը 20 է:

38 մասը 12 է:

810 մասը 16 է:

540 մասը 1 է:

32 մասը 30  է:

45 մասը 164 է:

3100 մասը  3000  է: 

  • Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ   թիվը։ 6×4 = 240
  • Անահիտը գնել էր  800գ  շաքարավազ, որի 12 մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն  շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։
  • Դավիթը տնից  դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի  15 մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։
  • Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:
  • Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
  • Ամբողջ ճանապարհի 2/ 5 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
  • Սիրելի սովորողներ, այժմ  ինքներդ  կազմեք  նմանատիպ խնդիրներ։
February 7

Հոմանիշներ Բառարան

Դողդողջուն-երերուն, թրթռուն, կթոտ, քայլ, դեղելկոտ։

Դողէրոցք– Ջերմ, տենդ, դող, տենդախտ, այրոցք։

Դոփել– Տրոփել, թրխկացնել։

Դպիր- Տիրացու, ջահընկալ, գրագիր։

Դպրոց– ուսումնարան, դարատուն, վարժարան։

Դպրություն– գիր, այբուբեն, գրագիտություն։

Գովք- գովասանք, փառաբանություն, դրվատություն։

Կարկաչյուն- քչքչոց, խոխոջյուն, կարկարջ։

Լուսավոր- արփենի, լուսափայլ, ղամբարաոր։

Զորավոր- ուժեղ, հուժկու, ազդեցլկ։

Շփանալ- պարծենալ, երես, առնել, կոկոզանալ։