December 11

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Մաթեմատիկա

1․ Ինչքանո՞վ ես մասնակցել մաթեմատիկայի դասարանական աշխատանքներին։ 10 միավորանոց սանդղակով գնահատիր ինքդ քեզ։
23
2․ Բլոգիդ այս տարվա մաթեմատիկա բաժնում քանի՞ գրառում ունես։
23
3․ Մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցել ե՞ս։
Այո
4․ Ի՞նչ ես կարծում՝ մաթեմատիկայի դասին ստացածդ գիտելիքները քեզ օգտակար ե՞ն։
Այո
5․ Գիտե՞ս բազմապատկման աղյուսակը։
Այո
6․ Կարողանում ե՞ս կատարել բազմանիշ թվերի բազմապատկում։
Այո
7․ Կարողանում ե՞ս կատարել բաժանում սյունակով։
Այո
8․ Կարողանում ե՞ս լուծել խնդիրներ։
Այո
9․ Մասերով խնդիրներ կարողանում ե՞ս լուծել
Այո
10․ Ո՞ր թեման էր շատ բարդ ու լավ չես հասկացել։
Մասերով խնդիրներ
11․ Ի՞նչ կփոխեիր մաթեմատիկայի դասընթացում։
Ոչ մի բան
12․ Գնահատիր վարքդ դասերի ընթացքում 10 միավորանոց սանդղակով։
8.5

December 10

Մաթեմատիկա ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Անվանե՛ք նկարում պատկերված
    հատվածները, ճառագայթները,
    ուղիղները։
  2. Տետրում նշե՛ք M, N և K կետերը։ Չափե՛ք M և N, M և K, N և K կետերի
    հեռավորությունները։ Ստացված տվյալները գրե՛ք տետրում։
  3. Տետրում նշե՛ք մի ուղղի վրա չգտնվող A, B, C երեք կետ։ Այդ կետերից
    յուրաքանչյուր երկուսով ուղիղ տարեք։
    ա) Քանի՞ ուղիղ ստացվեց։
    բ) A, B, C սկզբնակետերով քանի՞ ճառագայթ ստացվեց։
    գ) A, B, C ծայրակետերով քանի՞ հատված ստացվեց։ Չափե՛ք և գրե՛ք տետրում
    այդ հատվածների երկարությունները։
  4. Քանի՞ հատվածի կտրոհվի տրված հատվածը, եթե նրա վրա նշվի.
    ա) 1 կետ, բ) 2 կետ, գ) 3 կետ, դ) 11 կետ։
  5. Պատկերե՛ք AB = 3 սմ 7 մմ, BC = 2 սմ 3 մմ հատվածները։
  6. Չափե՛ք ձեր տետրի լայնությունն ու երկարությունը։ Ստացված տվյալները
    գրե՛ք տետրում։
    1 սմ = 10 մմ
    1 դմ = 10 սմ
    1 մ = 100 սմ
    1 կմ = 1000 մ
  7. Տետրում գծե՛ք AB = 5 սմ երկարությամբ հատված։ Այդ հատվածի վրա նշե՛ք
    C և D կետերը: Չափե՛ք A, B, C, D ծայրակետերով ստացված բոլոր հատված
    ների երկարությունները։
  1. Ո ՞րն է երկարության չափման այն միավորը, որը.
    ա) 1000 անգամ մեծ է մետրից, բ) 10 անգամ փոքր է սանտիմետրից,
    գ) 10 անգամ մեծ է դեցիմետրից, դ) 10 անգամ փոքր է մետրից,
    ե) 100 անգամ մեծ է սանտիմետրից։
  2. Որոշե՛ք պատկերված հատվածների
    երկարությունները:
  3. Արտահայտե՛ք միլիմետրով.
    ա) 9 սմ, բ) 6 դմ, գ) 3 մ,
    դ) 25 սմ 7 մմ, ե) 8 դմ 1 սմ, զ) 1 դմ 1 սմ 1 մմ։
  4. Աշխենը տնկեց վարունգի 15 սածիլ՝ մեկը մյուսից 25 սմ հեռու։ Գտե՛ք շարքի
    ծայրերին եղած սածիլների միջև հեռավորությունը։
  5. Արտահայտե՛ք սանտիմետրով.
    ա) 7 դմ, բ) 3 կմ, գ) 30 մմ,
    դ) 4 դմ 8 սմ, ե) 2 մ 3 սմ, զ) 250 մմ:
  6. Արտահայտե՛ք մետրով.
    ա) 4 կմ, բ) 700 դմ, գ) 2000 սմ,
    դ) 13 կմ 700 մ, ե) 300 կմ 54 մ, զ) 9 կմ 80 մ 200 սմ:
  7. Արտահայտե՛ք կիլոմետրով ու մետրով.
    ա) 4090 մ, բ) 25 450 մ, գ) 750 165 մ։
  8. Կատարե՛ք գործողությունը.
    ա) 3 մ 4 դմ + 12 մ 17 դմ, բ) 12 սմ 3 մմ – 4 սմ 5 մմ,
    գ) 7 կմ – 50 մ, դ) 6 մ – 5 սմ,
    ե) 4 մ 4 սմ 4 մմ +50 սմ 5 մմ, զ) 2 կմ 60 մ + 11 կմ 500 սմ։

December 4

  1. Լևոնը դեկտեմբերին չորս անգամ արթնացավ առավոտյան 7-ի և 7։15-ի
    արանքում, իսկ 7-ից շուտ արթնացավ երկու անգամ ավելի քիչ, քան 7։15ից
    հետո։ Պարզե՛ք, թե դեկտեմբերին քանի՞ անգամ է Լևոնը ժամը 7-ից շուտ
    արթնացել։ Կարո՞ղ ենք պնդել, որ ինչ-որ օր նա արթնացել է 7։30-ից հետո։
    9, ոչ
  2. Ջուլիետան ձմերուկ ու սեխ շատ է սիրում։ Հուլիսին ամեն օր նա ուտում
    էր կա՛մ ձմերուկ, կա՛մ սեխ։ Հայտնի է, որ եթե սեխ կերած օրերի քանակը
    բազմապատկենք 6-ով և արդյունքից հանենք 4, ապա կստացվի հուլիսին
    ձմերուկ կերած օրերի քանակը։ Հուլիսին քանի՞ օր է ձմերուկ կերել Ջուլիետան։
    26
  3. Երկու թվերից առաջինը երկրորդից մեծ է երեք անգամ։ Երբ առաջին թիվը
    մեծացրին 17-ով, ապա առաջին և երկրորդ թվերի գումարը ստացվեց 929։
    Գտե՛ք երկրորդ թիվը։
  4. Անահիտը, Արան ու Արեսը պետք է մեկնեին ճամփորդության և 187 000
    դրամով ինքնաթիռի երեք տոմս գնեցին։ Արան լրացուցիչ ուղեբեռ ուներ, և
    իր տոմսն Անահիտի տոմսից 8000 դրամով ավելի թանկ էր։ Արեսի տոմսը
    մանկական էր և Արայի տոմսից երկու անգամ էժան։ Գտե՛ք յուրաքանչյուրի
    ինքնաթիռի տոմսի գինը։
  5. Մամիկոնը կակտուս և ալոե է աճեցնում, ընդհանուր առմամբ՝ 75 բույս։
    Կակտուսների քանակը ալոեների քանակի եռապատիկից 7-ով ավելի է։ Այս
    տարի չծաղկած կակտուսների քանակը ծաղկած կակտուսների քանակի
    կրկնապատիկից 4-ով ավելի է։ Քանի՞ կակտուս է ծաղկել այս տարի։
  6. Կազմե՛ք դասարանցիների
    ա) պայուսակների գույների,
    բ) կարտոֆիլը խաշած, տապակած, խորոված ուտելու նախասիրությունների,
    գ) անունները ձայնավորով, բաղաձայնով սկսվելու
    մասին մասերով խնդիր և լուծե՛ք այն։
  7. Երկու թվերից մեկը մյուսից 150-ով մեծ է։ Եթե փոքր թիվը բազ
    մապատկենք 3-ով և արդյունքին գումարենք 10, ապա կստացվի
    մեծ թիվը։ Գտե՛ք այդ թվերը։
  8. 3 սագն ու 2 բադը կշռում են6 կգ700 գրամ, իսկ 2 սագն ու3 բադը՝
    7 կգ: Որքա՞ն են կշռում 1 սագն ու 1 բադը:
    5p314
    5p315
    3-րդ գլխի լրացուցիչ վարժություններ
    93 |
  9. Երկու եղբայր ցանկանում էին խաղալիք գնել: Առաջին եղբորը
    խաղալիքը գնելու համար չէր հերիքում 300 դրամ, իսկ երկրորդին՝
    200: Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ խա
    ղալիքը գնելու համար չի հերիքում 60 դրամ: Պարզե´ք, թե որքան
    արժեր խաղալիքը։
  10. 72կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը, որի երկարությունը 280 մ
    է, քանի՞ վայրկյանում կանցնի կանգառում կանգնած ուղևորի
    կողքով։
  11. Վազքի մրցույթին մասնակցեցին 22 հոգի։ Մրցույթի ավարտին
    Սմբատը պարզեց, որ իրենից հետո վերջնագիծը հատել է 2 անգամ
    ավելի շատ մարդ, քան առաջ։ Ո ՞ր տեղն է զբաղեցրել Սմբատը։
  12. Բաբկենն ունի Արամի խնձորների քանակի քառապատիկից 6-ով
    ավելի խնձոր, իսկ Գագիկը՝ Բաբկենի ունեցածի կեսից 1-ով պակաս,
    ընդ որում ՝ Գագիկն ունի Արամից 11-ով շատ խնձոր։ Քանի՞ խնձոր
    ունեն Արամը, Բաբկենն ու Գագիկը միասին։
  13. 24մ երկարությամբ գնացքը 48 մետր երկարությամբ կամրջի
    վրայով անցնում է 18 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում գնացքը
    կանցնի բարակ սյան կողքով
December 2

Նժարավոր կշեռքն ու զանգվածի միավորները

  1. Հավասարակշռության վիճակում գտնվող կշեռքի մի նժարին դրված է 2 միանման խաղալիք,
    իսկ մյուսին՝ 200-գրամանոց 3 կշռաքար։ Գտե՛ք մեկa’ խաղալիքի զանգվածը։ 300:
  1. Թասի մեջ 1 կգ 600 գրամից ավելի ելակ դնելու դեպքում պտուղը կվնասվի։
    Առնվազն քանի՞ թաս է անհրաժեշտ 9 կգ ելակն անվնաս տեղափոխելու
    համար։ 6:
  2. Չորս խաղալիք մեքենան ու մեկ տիկնիկը կշռում են մեկ խաղալիք մեքենայի
    ու երեք տիկնիկի չափ։ Գտե՛ք խաղալիք մեքենայի զանգվածը, եթե հայտնի է,
    որ տիկնիկը կշռում է 480 գրամ։ Համարե՛ք, որ բոլոր խաղալիք մեքենաները
    նույնն են, բոլոր տիկնիկները նույնն են։ 320:
  3. Շախմատի թագուհին զինվորից ծանր է 7 գրամով, իսկ միասին կշռում են 65
    գրամ։ Գտե՛ք շախմատի նավակի զանգվածը, եթե հայտնի է, որ այն զինվորից
    4 գրամով ծանր է։ 33:
  4. Հարիսա եփելու համար հարկավոր է 700 գ ձավար։ Տանը կա նժարավոր
    կշեռք և 100-գրամանոց մեկ կշռաքար։ Ինչպե՞ս երեք կշռումով առանձնացնել
    700 գ ձավարը։
  5. Նույն տեսքն ունեցող երեք մատանուց մեկը կեղծ է և զանգվածով ավելի թեթև
    է մյուսներից։ Ինչպե՞ս նժարավոր կշեռքի միջոցով մի կշռումով որոշել, թե
    մատանիներից ո՞րն է կեղծ։
  6. Նույն տեսքն ունեցող երեք մատանուց մեկը կեղծ է և զանգվածով ավելի թեթև
    է մյուսներից։ Ինչպե՞ս նժարավոր կշեռքի միջոցով մի կշռումով որոշել, թե
    մատանիներից ո՞րն է կեղծ
November 26

  1. Ի՞նչ արագությամբ է շարժվում մեքենան, եթե հայտնի է, որ անցել է.
    ա) 360 կմ 5 ժամում, 360 :5 = 72 կմ
    156 կմ 2 ժամում, = 78 կմ
    գ) 480 կմ 480 րոպեում 60դ) 75 000 մ 60 րոպեում։
    1250մ
  2. Որքա՞ն ճանապարհ կանցնի 30 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենան.
    ա) 2 ժամում, 30×2=60կմ/ժ ) 3 ժամ 30 րոպեում, 75կմ ժ) Գ 6 ժամում։180կմ ժ

  3. Գիսաստղը Տիեզերքում շարժվում է 42 կմ/վ արագությամբ։ Որքա՞ն ճանա
    պարհ կանցնի գիսաստղը.

    ա) 5 վայրկյանում, 5×42=210կմ\վբ) 1 րոպեում, 2520կմ/վգ) 2 րոպե 30 վայրկյանում։ 6300կմ/վ
  4. A և B քաղաքների միջև հեռավորությունը 340 կմ է: Արմենը ժամը 10։00-ին
    60 կմ/ժ արագությամբ A-ից ուղևորվեց B, իսկ 11:00-ին B-ից A շարժվեց
    Կարինեն՝ 65 կմ/ժ արագությամբ։ Գտե՛ք Արմենի և Կարինեի միջև հեռավո
    րությունը ժամը 12:00-ին:
    1. 12-10=2ժ
    2.12-11=11ժ
    3.2×60=120
    4.1×65=65
    5.340-185=155կմժ
  5. Զբոսաշրջիկների մի խումբ նավակով 3 ժ-ում անցել է 27 կմ, իսկ մյուս խումբը
    գնացել է ոտքով և ժամում 4 կմ-ով պակաս է անցել։ Ի՞նչ արագությամբ է
    շարժվել զբոսաշրջիկների երկրորդ խումբը։
    24:3=9
    9-4=5կմ
  6. Ուղղաթիռը 720 կմ-ը թռչում է 4 ժամում։ Նույն արագությամբ թռչելիս 7 ժամում
    ի՞նչ ճանապարհ կանցնի ուղղաթիռը։
    720:4=180կմ
    180×7=1260կմ
  7. Մարդատար գնացքը 8 ժամում անցնում է 400 կմ։ Որքա՞ն ճանապարհ
    կանցնի բեռնատար գնացքը 7 ժամում ՝ շարժվելով մարդատարից 12 կմ/ժ-ով
    դանդաղ արագությամբ։
    400:8=50կմ
    50-12=38կմ
    38×7=266կմ/ժ
  8. Հեռվից իրար ընդառաջ են շարժվում երկու մեքենա՝ համապա
    տասխանաբար80 կմ/ժ և70 կմ/ժ արագություններով։ Գտե՛ք
    նրանց միջև եղած հեռավորությունը հանդիպումից1 ժամ առաջ։
    80+70=150կմ/ժ
  9. 100 կմ ճանապարհ անցնելիս մեքենան ծախսում է 12 լ վառելիք։ Որքա՞ն
    վառելիք է պետք մեքենայով 350 կմ անցնելու համար։
    12×3=36
    12:2=6
    36+6=42լ
  10. Զբոսաշրջիկները 4 ժամ ավտոմեքենայով և 3 ժամ գնացքով ան
    ցան 605 կմ: Գտե´ք գնացքի արագությունը, եթե նրա արագու
    թյունը 15 կմ/ժ-ով ավելի մեծ էր ավտոմեքենայի արագությունից:
    78կմ/ժ
  11. Արշակն ու Սուրենը բնակվում են 430 կմ հեռավորության քաղաք
    ներում։ Մի օր որոշում են հանդիպել իրենց բնակավայրերի
    արանքում գտնվող քաղաքում ժամը 15:00-ին: Սուրենը ճա
    նապարհ է ընկնում ժամը 10:00-ին, իսկ Արշակը՝ 12:00-ին: Գտե՛ք
    նրանց շարժման արագությունները, եթե հայտնի է, որ Արշակը
    շարժվել է Սուրենից 10 կմ/ժ-ով ավելի մեծ արագությամբ։
    1. 15-10=5ժՍուռեն)
    2.15-12=3ժԱրշակ)
    3.3:10=30կմԱրշակ)
    4.430-30=400
    5. 5+3=8ժ
    6.400:8=50
    7.50+10=60
  12. Մաթեմատիկայի խմբակ հաճախում է 3 անգամ շատ աշակերտ, քան
    ռուսերենի։ Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր խմբակում, եթե ռուսերենի
    խմբակում 18 աշակերտ քիչ կա։
    2 7մաթեմատիկա9 + Ռուսերենի=35
March 18

Մաթեմատիկա

 Էրիխ Ռասպե

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բայց դուք մի կարծեք, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերով և օվկիանոսներով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս՝ բմբուլի չափ էին թվում։

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։

Զարմանալի ծառեր են, այնպես չէ՞։

Ասենք մի ծառ բոլորովին չվերադարձավ։

Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։

Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և իր կինը շատ չաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և,բարեբախտաբար, մժեղի նման տրորեցին նրան:

― Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։

ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

― Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ի՞նչ  տեղի ունեցավ ուժեղ փոթորկի  ժամանակ:
    Մի քանի հազար հատ ծառ վերն բարձրացավ։
  2. Ի՞նչ պատահեցին օդ բարձրացած ծառերի հետ, երբ փոթորիկն ավարտվեց:
    Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և իր կինը շատ չաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա։
  3. Գյուղացին ու իր կինը ծառի վրա էին բարձրացել,

ա)  որ վերևից  կղզուն նայեին

բ) որ դաժան թագավորից թաքնվեին

գ) որ վարունգ քաղեին

դ) որ քամուց օրորվեին:

  • Մյունխհաուզենն ինչո՞ւ չցանկացավ  դառնալ այդ կղզու թագավորը:
    Որովհետև Մյունխհաուզենն վարունգ չի սիրում։
  • Տեքստից դո՛ւրս գրիր Մյունխհաուզենին բնութագրող բառերը:
    Բարի համարցաք։
  • Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
    Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր  ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

Ուժեղ  փոթորիկ

Մեծ նավ

խելացի մարդ

սիրուն ծառեր

  • Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

լողալ-լող

ճանապարհորդել-ճանապարհ

փոթորկել-փոթոր

առաջարկել-առաջարկ

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:
    Փոթորիկ- քամի, համարձակ-անահ, դաժան-բիրտ, ճանապարհորդել-ճամփորդել։
  • Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հականիշները:
    բարի-չար, բարեբախտաբար-դժբախտաբար, չաղ-նիհար, չքավոր-հարուստ։