Ի՞նչ արագությամբ է շարժվում մեքենան, եթե հայտնի է, որ անցել է. ա) 360 կմ 5 ժամում, 360 :5 = 72 կմ 156 կմ 2 ժամում, = 78 կմ գ) 480 կմ 480 րոպեում 60դ) 75 000 մ 60 րոպեում։ 1250մ
A և B քաղաքների միջև հեռավորությունը 340 կմ է: Արմենը ժամը 10։00-ին 60 կմ/ժ արագությամբ A-ից ուղևորվեց B, իսկ 11:00-ին B-ից A շարժվեց Կարինեն՝ 65 կմ/ժ արագությամբ։ Գտե՛ք Արմենի և Կարինեի միջև հեռավո րությունը ժամը 12:00-ին: 1. 12-10=2ժ 2.12-11=11ժ 3.2×60=120 4.1×65=65 5.340-185=155կմժ
Զբոսաշրջիկների մի խումբ նավակով 3 ժ-ում անցել է 27 կմ, իսկ մյուս խումբը գնացել է ոտքով և ժամում 4 կմ-ով պակաս է անցել։ Ի՞նչ արագությամբ է շարժվել զբոսաշրջիկների երկրորդ խումբը։ 24:3=9 9-4=5կմ
Ուղղաթիռը 720 կմ-ը թռչում է 4 ժամում։ Նույն արագությամբ թռչելիս 7 ժամում ի՞նչ ճանապարհ կանցնի ուղղաթիռը։ 720:4=180կմ 180×7=1260կմ
Մարդատար գնացքը 8 ժամում անցնում է 400 կմ։ Որքա՞ն ճանապարհ կանցնի բեռնատար գնացքը 7 ժամում ՝ շարժվելով մարդատարից 12 կմ/ժ-ով դանդաղ արագությամբ։ 400:8=50կմ 50-12=38կմ 38×7=266կմ/ժ
Հեռվից իրար ընդառաջ են շարժվում երկու մեքենա՝ համապա տասխանաբար80 կմ/ժ և70 կմ/ժ արագություններով։ Գտե՛ք նրանց միջև եղած հեռավորությունը հանդիպումից1 ժամ առաջ։ 80+70=150կմ/ժ
100 կմ ճանապարհ անցնելիս մեքենան ծախսում է 12 լ վառելիք։ Որքա՞ն վառելիք է պետք մեքենայով 350 կմ անցնելու համար։ 12×3=36 12:2=6 36+6=42լ
Զբոսաշրջիկները 4 ժամ ավտոմեքենայով և 3 ժամ գնացքով ան ցան 605 կմ: Գտե´ք գնացքի արագությունը, եթե նրա արագու թյունը 15 կմ/ժ-ով ավելի մեծ էր ավտոմեքենայի արագությունից: 78կմ/ժ
Արշակն ու Սուրենը բնակվում են 430 կմ հեռավորության քաղաք ներում։ Մի օր որոշում են հանդիպել իրենց բնակավայրերի արանքում գտնվող քաղաքում ժամը 15:00-ին: Սուրենը ճա նապարհ է ընկնում ժամը 10:00-ին, իսկ Արշակը՝ 12:00-ին: Գտե՛ք նրանց շարժման արագությունները, եթե հայտնի է, որ Արշակը շարժվել է Սուրենից 10 կմ/ժ-ով ավելի մեծ արագությամբ։ 1. 15-10=5ժՍուռեն) 2.15-12=3ժԱրշակ) 3.3:10=30կմԱրշակ) 4.430-30=400 5. 5+3=8ժ 6.400:8=50 7.50+10=60
Մաթեմատիկայի խմբակ հաճախում է 3 անգամ շատ աշակերտ, քան ռուսերենի։ Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր խմբակում, եթե ռուսերենի խմբակում 18 աշակերտ քիչ կա։ 2 7մաթեմատիկա9 + Ռուսերենի=35
Կաղնու ծառի տակ դդումի կորիզ է ընկնում ու ծիլ տալիս։ Որոշ ժամանակ անց դդումի թուփն էնքան արագ է աճում, որ փաթաթվելով ծառին, հասնում է կատարին ու դիմում նրան․
-Քանի՞ տարում ես էսքան բոյ քաշել։
-Երեք հարյուր տարում,-պատասխանում է կաղնին։
-Իսկ ես երեք ամսում հասա քեզ, շուտով մի բան էլ կանցնեմ։
-Դո՛ւ, որ հույսդ փոխանակ քեզ վրա դնեիր, ինձ փաթաթվելով՝ հասար իմ բոյին, ասա՝ էդ ո՞նց ես հաղթահարելու ձմռան դժվարությունները․․․։
-Կապրենք, կտեսնենք,- արհամարհելով վրա է բերում դդումը։
Աշնան վերջին, երբ սկսվում են ցրտերը, արևի և ջերմության սովոր դդումը սրթսրթալով ցրտից կուչ է գալիս ու ծառի ծերից թրմփալով ցած ընկնում։ Կաղնու ծառն իր բարձունիքց նայում է կիսված դդումին և ․․․ի՜նչ տեսնի․ հսկա դդումը երկու կես է եղել, իսկ մեջը՝ փուչ-դատարկություն է։
Ծեսը, որևէ սովորույթի կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում: Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի: Իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով ապրում ենք` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը նույնպես են:
«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն, էլ չասենք, որ ծեսն ունի իր նախածեսը՝ ԹԹվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Ստացվում է, որ ծեսից ծես ծնվեց, կապվեցին միմյանց, հարստացնելով գաղափարը: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է, օրը տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով՝ մեծով-պստիկով, որպես միասնականության, մեկ սեղանի շուրջ նստելու, սիրելի ուտելիքի վայելքի ընթացք: Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով(տես այս հղումով), որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր(բնակության վայրը անընդհատ փոխող) ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը: Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական է: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից: «Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։
Ավանդապատում. Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զ՛սա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
Հարցեր և Առաջադրանքներ
Ի՞նչ ազգային կերակուրներ գիտեք, և ի՞նչ հետաքրքիր ավանդություններ կան դրանց մասին։ (Տոլմա Տոլմայի միջուկը պատրաասված է բրնձից, և մսից։ Դրա բաղադրության մեջ կարող են մտնել հավելումներ՝ համեմունքներ, ընկուզեղեն, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթայուղ) (Գաթան Գաթան հայկական թխվածք է: Ունի տարբեր ձևեր և չափեր: Գաթան համարվում է համար մեկ բրենդը, որը շատ են սիրում Հայաստանի գրեթե բոլոր զբոսաշրջիկները)
Ո՞րն է Ձեր սիրած ուտելիքը, կարողանու՞մ եք այն պատրաստել։ Իմ սիրած ուտելիքներից Տոլմա՝ն է։
Ի՞նչ է Ձեզ հուշում «Ով աշխատի, նա կուտի» ասույթը։ Ով որ գործ անի կ՝ուտի ով խ՝աշխատի չի ուտի։
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Բուրում – հոտավետ ալմաստ – ադաման փերուզ – թանկարժեք քար, պերճ – շքեղ, աբրեշում է – մետաքսե,
Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել: Բուրում – հոտավետ, հականիշ՝, բուրում – անհոտ, ալմաստ – ադաման, հականիշ՝ ալմաստ – ոչ թանկարժեք քար, պերճ – շքեղ հականշ՝ պերճ – տկեղ
Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը: Այո կարդածել եմ։
Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր: Փոխաբերություն՝ ալմաստ վահան – թանկարժեք զրահ Թափառական ամպերի- սավառնող ամպեր Աբրեշումե փեշերեդ – թանկարժեք փեշեր Համեմատություններ՝ Լճակներդ՝ լույս-փերուզ – լճակին համեմատում է թանկարժեք քարի հետ Թռչող-ճախրող ծաղիկներ, – ծաղիկներին համեմատում է թռչուն ների հետ
Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին: Արագած Հայաստանի ամենաբարծր սարն է։ Այն ունի չորս գագաթ՝ հարավային Արևելյան Արևմտյան և Հյուսիսային։ Ամենա բարձր գագաթը դա Հյուսիսային գագատն է։
Բանաստեղծության մեջ ՛ շեշտը դրվում է Արագածի գեղեծկության և իր ծաղկաշատ լինե;ու վարա։
Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ: Արագած, հրաբխային քառագագաթ լեռ է, Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մետր բարձրություն։ Հայաստանի ամենաբարձր գագաթն է։ Հիմնական տարբերությունը կայանում է նրանում որ նա բանաստեղծության մեջ Արագած համեմատում են թանկարժեք մետաղի հետ։
Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:
Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։ Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:
Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից: Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։ Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ: Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:
Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազրույց ընտանիքի անդամների հետ/
Որովհետև բարի են և բոլոր սովորողները այստեղ ազատ են։
Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում: Որ երկընտրանք կա։ ՈՒնենք շատ հնարավորություն ճամփորդելու, և ուսուցիչները բարեհոգի։
Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին
Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և այլընտրանքային կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։
Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածու ենք ստեղծում
Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա: Իմ ընտանում սովորում է չորս սեբաստացի։
Արդյունքում եղած ձայնագրություններն ու հարցումները հավաքում ենք, մշակում և ստեղծում նյութեր կրթահամալիրի և սեբաստացիների մասին:
Տոլմայի միջուկը պատրաասված է բրնձից, և մսից։ Դրա բաղադրության մեջ կարող են մտնել հավելումներ՝ համեմունքներ, ընկուզեղեն, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթայուղ։
Տոլման լայնորեն տարածված է Հարավային Կովկասի, Ստարա Պլանինայի, Առաջավոր Ասիայի և Կենտրոնական Ասիայի խոհանոցներում։ Այն բկատրաստում են ոչ միայն կաղամբից և բանջարեղենից այլև խաղողի թփից։ Կան շատ կարծիքներ որ տոլման ծակել է թուրքական բառից բայց, Օքսվորդի համալսարանի սովորողները ապացուցեցին որ այն հայկական ավանդական ուտեստ է։ Տոլմա համարվում է հայկական ուտետների սեղանի զարդը։
Ս իրուն – սիրելի իմ դպրոցում Ե րազներ կան կապույտ-կապույտ, Բ ոլորս միշտ շատ ուրախ ենք, Ա սես լինենք մենք հեքիաթում։ Ս երն ու լույսը այնքան շատ է, Տ ան պես տաք ու արևոտ է, Այստեղ երբեք դու չես տխրի, Ցուրտ չես զգա երբեք այստեղ, Ի մ դպրոցը լուսավոր է․․․