November 21

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

09acc9f08f3151b145e364b93a151626

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում:  Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:  Իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով ապրում ենք` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը նույնպես են: 

«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն, էլ չասենք, որ ծեսն ունի իր նախածեսը՝ ԹԹվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Ստացվում է, որ ծեսից ծես ծնվեց, կապվեցին միմյանց, հարստացնելով գաղափարը: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է, օրը տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով՝ մեծով-պստիկով, որպես միասնականության, մեկ սեղանի շուրջ նստելու, սիրելի ուտելիքի վայելքի ընթացք:
Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով(տես այս հղումով), որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային  ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր(բնակության վայրը անընդհատ փոխող) ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը:
Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները  հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական է: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից:
«Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդապատում.
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զ՛սա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարցեր և Առաջադրանքներ

  • Ի՞նչ ազգային կերակուրներ գիտեք, և ի՞նչ հետաքրքիր ավանդություններ կան դրանց մասին։
    (Տոլմա Տոլմայի միջուկը պատրաասված է բրնձից, և մսից։   Դրա բաղադրության մեջ կարող են մտնել հավելումներ՝ համեմունքներ, ընկուզեղեն, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթայուղ)
    (Գաթան Գաթան հայկական թխվածք է: Ունի տարբեր ձևեր և չափեր: Գաթան համարվում է համար մեկ բրենդը, որը շատ են սիրում Հայաստանի գրեթե բոլոր զբոսաշրջիկները)
  • Ո՞րն է Ձեր սիրած ուտելիքը, կարողանու՞մ եք այն պատրաստել։
    Իմ սիրած ուտելիքներից Տոլմա՝ն է։
  • Ի՞նչ է Ձեզ հուշում «Ով աշխատի, նա կուտի» ասույթը։
    Ով որ գործ անի կ՝ուտի ով խ՝աշխատի չի ուտի։
  • Գրել պատում «Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը» վերնագրով։
    Իմ սիրած Հայկական ավանդական ուտեստը
November 18

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Բուրում – հոտավետ ալմաստ – ադաման փերուզ – թանկարժեք քար, պերճ – շքեղ, աբրեշում է – մետաքսե,
  2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
    Բուրում – հոտավետ, հականիշ՝, բուրում – անհոտ, ալմաստ – ադաման, հականիշ՝ ալմաստ – ոչ թանկարժեք քար, պերճ – շքեղ հականշ՝ պերճ – տկեղ
  3. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
    Այո կարդածել եմ։
  4. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
    Փոխաբերություն՝
    ալմաստ վահան – թանկարժեք զրահ
    Թափառական ամպերի- սավառնող ամպեր
    Աբրեշումե փեշերեդ – թանկարժեք փեշեր
    Համեմատություններ՝
    Լճակներդ՝ լույս-փերուզ – լճակին համեմատում է թանկարժեք քարի հետ
    Թռչող-ճախրող ծաղիկներ, – ծաղիկներին համեմատում է թռչուն ների հետ
  5. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
    Արագած Հայաստանի ամենաբարծր սարն է։ Այն ունի չորս գագաթ՝ հարավային Արևելյան Արևմտյան և Հյուսիսային։ Ամենա բարձր գագաթը դա Հյուսիսային գագատն է։

    Բանաստեղծության մեջ ՛ շեշտը դրվում է Արագածի գեղեծկության և իր ծաղկաշատ լինե;ու վարա։
  6. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
    Արագած, հրաբխային քառագագաթ լեռ է, Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մետր բարձրություն։ Հայաստանի ամենաբարձր գագաթն է։ Հիմնական տարբերությունը կայանում է նրանում որ նա բանաստեղծության մեջ Արագած համեմատում են թանկարժեք մետաղի հետ։
  7. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

  8. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:
November 18

Երկրակեղևի կառուցվածքը

gb0411
geomorfologi06

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:

November 14

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին

    Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ,
  • Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազրույց ընտանիքի անդամների հետ/

Որովհետև բարի են և բոլոր սովորողները այստեղ ազատ են։

  • Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:
    Որ երկընտրանք կա։ ՈՒնենք շատ հնարավորություն ճամփորդելու, և ուսուցիչները բարեհոգի։
  • Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին
  • Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և այլընտրանքային կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։
  • Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածու ենք ստեղծում

  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:
    Իմ ընտանում սովորում է չորս սեբաստացի։
  • Արդյունքում եղած ձայնագրություններն ու հարցումները հավաքում ենք, մշակում և ստեղծում նյութեր կրթահամալիրի և սեբաստացիների մասին:

November 14

Իմ սիրած Հայկական ավանդական ուտեստը

Իմ սիրած Հայկական ավանդական ուտեստը Տոլմա է։

Տոլմայի միջուկը պատրաասված է բրնձից, և մսից։   Դրա բաղադրության մեջ կարող են մտնել հավելումներ՝ համեմունքներ, ընկուզեղեն, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթայուղ։

Տոլման լայնորեն տարածված է Հարավային Կովկասի, Ստարա Պլանինայի, Առաջավոր Ասիայի և Կենտրոնական Ասիայի խոհանոցներում։ Այն բկատրաստում են ոչ միայն կաղամբից և բանջարեղենից այլև խաղողի թփից։
Կան շատ կարծիքներ որ տոլման ծակել է թուրքական բառից բայց, Օքսվորդի համալսարանի սովորողները ապացուցեցին որ այն հայկական ավանդական ուտեստ է։ Տոլմա համարվում է հայկական ուտետների սեղանի զարդը։

November 14

Աքրոստիքոս Դպրոցիս

Ս իրուն – սիրելի իմ դպրոցում
Ե րազներ կան կապույտ-կապույտ,
Բ ոլորս միշտ շատ ուրախ ենք,
Ա սես լինենք մենք հեքիաթում։
Ս երն ու լույսը այնքան շատ է,
Տ ան պես տաք ու արևոտ է,
Այստեղ երբեք դու չես տխրի,
Ցուրտ չես զգա երբեք այստեղ,
Ի մ դպրոցը լուսավոր է․․․

November 13

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

    Սարսուր-դողալ
    Մշուշ-Մառախուղ
    Ահռելի- ուժեղ
  2. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
    Առուն ինչպե՞ս կլռի, Առվինը չի կարող հանգստանա քանի որ այնտեղով
    Սերս եկել է ջրի, — ջուրը միջտ հոսում է։
    Ձեռքինը կուժ է:
  3. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
    Առունը
  4. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
    Կարմիր կապույտ կանաչ
  5. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

6․ Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Չնայած նրան որ առուն վախենում է քարից, բայց և այնպես նրա մեջ այնքան ուժ կա որ կարողանում է հաղթահարել։

7․ Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:
Մի մասուր սարսուռ ուշ աշուն, անուշ կարմիր փուշ տանի քամի մուժ մշուշ։

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։
Ուշ աշնանը մասերը որոշեց ճամփորդել։ Այս անգամ նա ճանապարհ ընկավ դեպի Վանաձոր Բարծրացավ մի ժայռի վրա և որոշեց, որ պետք է բոլոր իր ընկերների նայի վերևից։
Քանի որ կարծում էր որ եթե լինի նրանց կողքից ապա կարող է ծակել և վնասել մյուս ծառերին։

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։
 Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամնաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ 
Աշնանը մասրենու վրա նկատվում են նարնջագույն կամ կարմիր, հյութալի, կեղծ պտուղներ։ Իսկական պտուղները մանր միասերմ ընկուզիկներ են, որոնք կարելի է օգտագործել որպես դեղամիջոց։

November 13

Առաջին մակարդակի խնդիրներ

1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
4

2. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը  քանի՞ թիվ կարող է գրել:
7

3. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:
10

Подпись отсутствует

4. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
6

5. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:
9

Подпись отсутствует

6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե  աշտարակին նայի վերևից:
3

Подпись отсутствует

7.  Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:
4

8. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
7

9. Արեգը  լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են  նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:
Արեգը 4, հայկը 6, Լիլինն 10։

10. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:
21

November 12

Տրված բառերի դիմաց գրի՛ր դրանց հնչյունախմբերը։

Օրինակ՝ տերև-տերէվոզնի-վօզնի

անձրև- անձրեվ

արև-արեվ

բարև-բարեվ

կարևոր-կարեվոր

ոչխար-վոչխար

որդի-վորդի

ողկույզ-վողկույզ

կողով-կօղօվ

հորթ-հօրթ

շող-շօղ

Միավորի՛ր վանկերը և կարդա՛ ստացված բառերը։ Ի՞նչ դիտարկում արեցիր։

Օրինակ՝ կը-րակ-կրակ

դը-դում-դդում

շը-շուկ-շշուկ

հըր-թիռ-հրթիռ

խըր-ճիթ

թըռ-չուն

բը-զեզ

մըր-ցա-նակ

թըթ-վա-սեր

փըր-փուռ

թըթ-խը-մոր

շըր-ջազ-գեստ

Ո՞ր ածանցն է կրկնվում բառաշարքերում։

ուսուցչուհի կոշկավոր խմորեղեն անտակ

տնտեսուհի պոզավոր բանջարեղեն անթև

բժշկուհի հռչակավոր մրգեղեն անջուր

ընկերուհի բանավոր նպարեղեն անհաջող

աշակերտուհի պոչավոր քարեղեն անթառամ

դերասանուհի ծաղկավոր արծաթեղեն անհամ